Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Չտվեցին, հասկանո՞ւմ ես, չտվեցին»

«Չտվեցին, հասկանո՞ւմ ես, չտվեցին»
19.02.2016 | 08:29

Երևանից ոչ հեռու գտնվող Մասիս քաղաքի խնդիրների մասին պատմում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ ներքաղաքային ճանապարհները: Հայաստանի յուրաքանչյուր համայնքի բնակիչների պես մասիսցիներն էլ սոցիալական բազում խնդիրներից են բողոքում: Այս ընտրատարածքից պատգամավոր դարձած ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ հարցրինք, թե ինչու են այդ վիճակում ճանապարհները: «Ո՞ր ճանապարհի մասին է խոսքը: Ես այնտեղ անմխիթար ճանապարհ չեմ տեսնում»,- զարմացավ պատգամավորը:

-Բոլոր ճանապարհները բարեկա՞րգ են:
-Դե, մյուս ընտրատարածքների ճանապարհների համեմատ շատ նորմալ է:
-Մասիսցիները դժգոհում են և՛ աշխատանք չունենալուց, և՛ սոցիալական տարաբնույթ խնդիրներից:
-Պատգամավորն ի՞նչ կապ ունի աշխատանք չունենալու հետ: Ես հո չե՞մ ասում, որ ֆինանսական խնդիրներ չունեն:
-Այդ խնդիրներից որևէ մեկը ԱԺ ամբիոնից բարձրաձայնե՞լ եք:
-Այն խնդիրները, որոնք հրատապ են և փոքր գումարի հետ են կապված, ես միշտ էլ աշխատում եմ ինքնուրույն լուծել: Իսկ շատ մեծ խնդիրների դեպքում, որտեղ պետք է, բարձրաձայնում եմ:
-Բյուջեի քննարկումների ժամանակ Դուք դժգոհեցիք կառավարությունից, որ գումար չեն տվել:
-Դրա համար էլ բյուջեի օգտին չեմ քվեարկել:
-Ինչո՞ւ իրենց հանրապետական կուսակցին չօժանդակեցին:
-Չտվեցին, էլի, ես էլ չեմ քվեարկել: Իմ դժգոհությունն էլ այդպես հայտնեցի:
-Պատճառը ո՞րն էր, որ Ձեզ չընդառաջեցին:
-Նրանց հարցրեք` ինչու: Ես ընդամենը գումարներ էի ուզում դպրոցների, մանկապարտեզների վերանորոգման և մի քանի գյուղամիջյան ճանապարհների համար: Իմ պահանջը տեղին է եղել: Այդ խնդիրները բարձրացրել են համայնքներում, ես էլ այստեղ եմ բարձրացրել: Ես ինքնուրույն որևէ մեկի համար որևէ հարց չեմ բարձրացնում, մինչև ինձ չեն դիմում: Ես էլ իմ պարտականությունը կատարում եմ:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ